Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
Քաղաքականություն
12.08.2026 | 13:17
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Նշենք, որ խմբակցությունը նախագահի թեկնածուներ կառաջարկի նաև Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։
Առանց «Քաղաքացիական պայմանագրի» ձայների Ֆարմանյանը հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել։ Խորհրդարանական մեծամասնությունը դեռ չի հայտնել՝ ընտրելու է նրան այս պաշտոնում, թե ոչ։
Եվգենյա Համբարձումյան

