«Խորհրդի անդամ կլինեմ, նոր կմտածեմ». Լևոն Սարգսյանը` Մատենադարանի խորհդի նախագահ դառնալու լուրերի մասին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Ես Մատենադարանի խորհրդի անդամ էլ չեմ, որ ընտրվեմ խորհրդի նախագահ: Խորհուրդը դեռ կազմված չէ, կազմվի` կխոսենք: Ես չգիտեմ` խորհրդի անդամ կլինե՞մ, թե՝ չէ»,-Factor.am- հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը` անդրադառնալով այն լուրերին, թե ինքը դառնալու է Մատենադարանի խորհդի նախագահ:

Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, ունի նման ցանկություն, Լևոն Սարգսյանը պատասխանեց. «Խորհրդի անդամ կլինեմ, նոր կմտածեմ, չգիտեմ, չեմ կարող ասել»:

ՀՀ կրթության և գիտության նախարարության ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմակերպվի ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի: Այս մասին նախագիծը կառավարության նիստին օրերս ներկայացրել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հիմնադրամ դառնալուն զուգահեռ` փոփոխություններ կլինեն նաև Մատենադարանի խորհրդի կազմում` անդամների թիվը կկրճատվի, և խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարեվերջից լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նա է լինելու Մատենադարանի տնօրենը:

Աննա Բաբաջանյան