Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել՝ հայտարարելով, թե դրա բացումից հետո Ադրբեջանից դեպի Իրան երկրորդ երկաթուղային գիծը կգործի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա «Զանգեզուրի միջանցքով» ձգվող երթուղին մինչև Պակիստան է հասցրել։

«Պարսից ծոց տանող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, ի վերջո, կարող է ձգվել մինչև Պակիստան։ Այս դեպքում Նախիջևանը կլինի խոշոր տրանսպորտային նախագծի կենտրոնում»,- ասել է նա։

Ալիևը հայտարարել է նաև, թե «հենց Բաքուն է նախաձեռնել Զանգեզուրի միջանցքի ստեղծումը»՝ հավելելով, որ Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ կապելը երկրի «վաղեմի երազանքն» է։

«Մենք վստահորեն և հմտորեն առաջ ենք շարժվել դեպի այս նպատակը և արդեն մոտեցել ենք դրան»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Նշենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։