Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է երիտասարդների կրթության, ազատ արտահայտվելու և հանրային կյանքին մասնակցելու իրավունքների լիարժեք իրացումը՝ ընդգծելով, որ նրանց ներուժը պետության ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմանն է։

«Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։
Յուրաքանչյուր երիտասարդ պետք է կրթվելու և սեփական կարծիքն ազատ արտահայտելու պատշաճ հնարավորություն ունենա։ Այդ իրավունքների լիարժեք իրացման համար պետությունն ու հասարակությունը պետք է ստեղծեն հավասար, արդար, անվտանգ և ներառական միջավայր։

Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա։ Նրանց մասնակցությունը հանրային կյանքին, քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներին պետք է լինի իրական։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ այս կարևոր նպատակին է նաև միտված իմ նախաձեռնությամբ իրականացվող` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին անմիջականորեն ծանոթանալու ՄԻՊ գործունեությանը, տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներին, դառնալու փոփոխությունների շարժիչ ուժ։
Առանձնակի կարևորում եմ նաև ՄԻՊ առընթեր խորհուրդների կազմում երիտասարդների ներգրավվածությունը, ինձ հետ բարձր մակարդակի միջազգային այցերին, տարբեր համաժողովներին նրանց մասնակցությունը, իրենց կողմից խնդիրների ներկայացումը և լուծումներին նպաստելը։

Սիրելի՛ երիտասարդներ,
Համոզված եմ՝ Ձեր ներուժի լիարժեք բացահայտումը պետության ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմանն է։
Մաղթում եմ, որ երբեք չկորցնեք սովորելու, ստեղծելու, խնդիրներ վերհանելու և առողջ հասարակություն կառուցելու ձգտումը։ Թող Ձեր գաղափարները վերածվեն իրական փոփոխությունների։
Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»,- ասված է ուղերձում։