ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ նշելով, որ ստացված ահազանգի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Երևան քաղաքի Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում, որտեղ կատարվում էին խորքային հորի հորատման աշխատանքներ։

Գերատեսչությունից նշում են, որ տեղում արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության կատարվող աշխատանքներն իրականացվում էին «Վանդ-Գազ» ՍՊԸ-ի կողմից՝  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվերով։

Տեսչական մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության իրականացվող խորքային հորի հորատման աշխատանքները։

Հարուցված վարչական վարույթն ընթացքի մեջ է: