Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
Քաղաքականություն
11.08.2026 | 21:48
Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ, հայտնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Մասնակիցներին ներկայացվել են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված երկկողմ և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել է մասնակիցներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ:

