Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
Հասարակություն
11.08.2026 | 20:19Օգոստոսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրել են վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք։
ՆԳՆ-ից հայտնում են՝ խախտումներ թույլ տված բեռնատարների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Պարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և խախտումները կանխելու ուղղությամբ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել բեռների փոխադրման կանոնները։

