Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

ԱՄՆ-ում Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից մեկ տարի անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ իշխանությունների լավատեսական հայտարարություններին և Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կողմից Սյունիքն «Արևմտյան Զանգեզուր» անվանելու հակասությանը՝ փորձագետ Բենյամին Պողոսյանը նշեց, որ նույնիսկ միջազգային միջնորդները չեն կարող տալ անվտանգության 100-տոկոսանոց երաշխիքներ։

Նա հիշեցրեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ վերջերս կատարած այցը, որի ժամանակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել էր՝ այս հարափոփոխ աշխարհում ոչինչ չի կարող երաշխավորել ռազմական գործողությունների իսպառ բացառումը։

«Որքանով ես եմ հասկանում, իսկ ես Ադրբեջանի քաղաքականության վերլուծությամբ արդեն բավականաչափ երկար եմ զբաղվում, այս պահի դրությամբ Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բոլորս գիտենք այդ նախապայմանի մասին՝ Սահմանադրության փոփոխություն, տարածքային պահանջների հանում, բայց ես առնվազն վստահ չեմ, որ դա նախապայման է, այլ ոչ պատրվակ խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար։ Եվ չեմ կարծում, որ կան հստակ երաշխիքներ, որ նույնիսկ եթե մենք ունենանք նոր Սահմանադրություն, որը չի ունենա հղում Անկախության հռչակագրին, ապա Ադրբեջանը հաջորդ օրը կստորագրի խաղաղության պայմանագիրը և կվավերացնի, այլ հանդես չի գա նոր պահանջներով»,- կարծիք հայտնեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ իրենք՝ APRI Armenia կենտրոնը, շրջանառության մեջ են դրել նոր եզրույթ՝ «արատավոր շրջան», որը բնութագրում է Բաքվի ներկայիս ռազմավարությունը.

«Նոր եզրույթն արդեն սկսել է օգտագործվել որոշ ադրբեջանական ու թուրքական փորձագիտական շրջանակներում։ Ի՞նչ նկատի ունենք ասելով «արատավոր շրջան»՝ որ մի կողմից Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի չստորագրի խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։ Եվ մենք այն իրավիճակում ենք, ինչ այսօր։ Ի՞նչ կլինի հետո, իհարկե, բարդ է ասել, բայց մի բան հստակ է, որ առայժմ խոսել հաստատագրված կամ ինստիտուցիոնալիզացված խաղաղության մասին, քանի դեռ Խաղաղության պայմանագիրը ստորագրված և վավերացված չէ, բնականաբար, չենք կարող։ Ադրբեջանի նպատակն է առաջին հերթին ձգձգել Խաղաղության պայմանագրի ստորագրումը, երկրորդ՝ օգտագործել դրա բացակայությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխելու համար։ Որովհետև նաև անընդհատ Ադրբեջանից ուղերձներ են փոխանցվում Թուրքիային, որ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորում, ներառյալ ցամաքային սահմանի բացում և երկաթգծի գործարկում, կարող է տեղի ունենալ բացառապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»։

Մանրամասները՝ տեսանյութում։