Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում  Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից ու մյուս փաստաթղթերի ստորագրումից մեկ տարի անց դրանք ի՞նչ ազդեցություն են ունեցել Հայաստանի անվտանգային և տնտեսական միջավայրի վրա: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը, վերլուծելով վերջին մեկ տարվա իրադարձությունները, առանձնացրեց երկու առանցքային ուղղություն՝ աշխարհաքաղաքական և երկկողմ հարաբերությունների զարգացումը:

«Այստեղ հիմնականը հայ-ադրբեջանական հնարավոր նոր էսկալացիայի, իսկ եթե ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական նոր ագրեսիայի հավանականության էական նվազումն էր։ 2025 թվականի առաջին ամիսներին ՀՀ-ում լարված իրավիճակ էր, հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը կեղծ լուրեր էր տարածում Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին, և ադրբեջանական մամուլում, այդ թվում նաև ուղղակիորեն պետական բարձրաստիճան ինստիտուտների հետ կապված ԶԼՄ-ներում, անընդհատ նշվում էր, որ Ադրբեջանն ունի իրավունք դիմելու պատասխան գործողությունների։ Այսինքն՝ 2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կար բավականաչափ վտանգ նոր ռազմական էսկալացիայի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այդ վտանգն էականորեն նվազեց, կարելի է ասել՝ մոտեցավ զրոյի, և այս պահի դրությամբ նույնպես այն գրեթե մոտ է զրոյի, և ամենայն հավանականությամբ առնվազն այսպես կլինի մինչև նախագահ Թրամփի վարչակազմի գործունեության ավարտը, այսինքն՝ մինչև 2029 թվականի հունվար»։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ ստորագրված հուշագրերը նոր թափ հաղորդեցին հայ-ամերիկյան գործակցությանը: Հատկանշական է 2026-ի մայիսին ստորագրված համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, որը եկավ փոխարինելու նախորդ վարչակազմի օրոք ընդունված համաձայնագրին: «Համագործակցությունը միայն քաղաքական հայտարարություններով չի սահմանափակվում: Որպես ստորագրված հուշագրերի գործնական արդյունք՝ օրերս Հայաստանում բացվել է արհեստական բանականության տվյալների առաջին խոշոր կենտրոնը: Սա վկայում է այն մասին, որ թվային տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան կապերը մտնում են գործնական ու շոշափելի փուլ»,- նշեց քաղաքագետը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «TRIPP» նախագծին և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հեռանկարներին, որոնք Հայաստանի համար ունեն թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական կենսական նշանակություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան