ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին

Լուրեր

11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քյաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
Բոլորը

Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբերը պետք է որոշի ազգային մակարդակով հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) մնալու վերաբերյալ, երբ ԵՏՄ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվի Երևանի վերաբերյալ հնարավոր հետագա քայլերի հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ակնհայտ է, որ եթե հանրաքվեի կոչը մինչև այդ ժամկետը չդիտարկվի, առաջնորդները հաշվի կառնեն այս փաստը համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- նշել է նա։

Գալուզինը հիշեցրել է, որ «Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ խոսում է այդ երկրում ԵՄ-ին միանալու կամ ԵՏՄ-ում մնալու վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ հնարավորինս շուտ, բայց առանց հստակ ամսաթիվ նշելու»։

«Միաժամանակ, արդեն հայտարարվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերյան բարձրագույն նիստի ժամանակ, երբ պետությունների ղեկավարները պարտավոր կլինեն զեկույց ներկայացնել 2014 թվականի մայիսի 29-ի ԵՏՄ պայմանագրի՝ Հայաստանի նկատմամբ կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադառնալով 2026 թվականի մայիսի 29-ին ԵՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների ընդունած հայտարարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն այն ի գիտություն է ընդունել։

«Հայաստանն ի գիտություն է ընդունել ԵՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որով նրանք աջակցություն են հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը։ Ինչպես գիտեք՝ 2025 թվականին Հայաստանը ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել։ Այս օրենքի ընդունման ռազմավարական նպատակն է մեր երկրի համար այլընտրանքի ստեղծումը։ Մենք հասկանում ենք, որ ԵՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Սակայն այս օրենքի ընդունման փաստը միայն չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ»,- ասել էր Փաշինյանը։