Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
Բոլորը

«Կողմ՝ 92, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Որոշումն ընդունվել է»։ Իշխող և ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջին անգամ մի հարցում համաձայն էին․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ պատգամավորական էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին այսօր միաձայն կողմ քվեարկեցին։ Ինչի՞ համար է նման հանձնաժողովն անհրաժեշտ․ հիմնավորումները ներկայացրեց ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը՝ համեմատական անցկացնելով նախորդ գումարման խորհրդարանների հետ։

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ էթիկայի հանձնաժողովի կարիք զգացվում էր։ Ինչո՞ւ չի ստեղծվել այդ հանձնաժողովը, որովհետև օրենսդրությունը սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Այսինքն՝ էթիկայի հանձնաժողովը չի եղել մշտապես գործող հանձնաժողով, և դա է եղել պատճառը, որ մենք համարել ենք, որ ճիշտ չէ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստեղծել էթիկայի հանձնաժողով, ինչը ենթադրում է Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այդ հարցի քննարկում, ըստ այդմ արդեն ստեղծում ընկալում հանրության շրջանում, որ այդ մարդը արդեն իսկ խախտել է էթիկայի կանոնները»,- նշեց Ջուլհակյանը։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ այն կնպաստի պատգամավորների վարքագծի միասնական չափանիշների պահպանմանը, որն էլ կբարձրացնի հանրության վստահությունն Ազգային ժողովի գործունեության նկատմամբ։ Ընդդիմությունը, սակայն, թերահավատ է։

«Որոշում եք կայացրել, որ բարեվարք լինեք, բայց դուք ձեր հրապարակած էթիկայի կանոնագիրքը մի քանի օր հետո մոռացել էիք իսպառ: Հույսով եմ՝ այս անգամ չի կրկնվի»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Էթիկայի հանձնաժողովը կազմված կլինի 10 անդամից։ Նրանցից 5-ը կլինեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ից, 2-ը՝ «Հայաստան» դաշինքից։

«Մոտակա շրջանում արդեն խմբակցությունները կներկայացնեն իրենց անդամներին, «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում՝ նաև նախագահին, «Ուժեղ Հայաստանի» պարագայում՝ նաև տեղակալին, և հետագայում ռոտացիա տեղի կունենա»,- քվեարկությունից հետո հավելեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նախագծի քննարկման ժամանակ իշխող ուժը սլաքներն ուղղեց ընդդիմության կողմը, թե ինչու է անհրաժեշտ լինելու հանձնաժողովը։ Ընդդիմությունը որոշել էր, այսպես ասած, «տակ չմնալ»։

«Ինձ հետաքրքիր է առհասարակ ձեր վերաբերմունքն էթիկայի հանձնաժողովի ինստիտուտի նկատմամբ։ Ասենք, օրինակ, այն դեպքում, երբ Ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու վրա, կամ հայհոյում է անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի մասնակցին։ Նման դեպքերը հի՞մք են Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Նրան արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը․ «Իսկ, ձեր կարծիքով, երբ պատգամավորն ասում է՝ ես ուզում եմ հայ զինվորը մեռնի։ Ես զարմանում եմ ինքս ինձ վրա, որ այս հարցը տալիս եմ, բայց, ամեն դեպքում, եղել է նման դեպք։ Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևո՞ւյթ է դա, թե՞ չէ։ Թե՞ կարող ենք ասել, որ դե՝ մարդու քաղաքական դիրքորոշումն է, ուզում է՝ հայ զինվորը մեռնի»։

Թեև 9-րդ գումարման Ազգային ժողովն ընդամենը 1 շաբաթ է, ինչ սկսել է աշխատել, արդեն հասցրել են իրար վիրավորել ինչպես բարեկիրթ բանավեճ վարելու կոչ անող իշխանականները, այնպես էլ ընդդիմությունը։ 

Նոր հանձնաժողովի ստեղծումը կնվազեցնի՞ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը, արդյո՞ք կանխիչ նշանակություն կունենա, թե՞, այնուամենայնիվ, դեպքերի քննության պակաս չի ունենա, պարզ կդառնա առաջիկա ամիսներին։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան