Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Կոլումբիայի արևմտյան հատվածում՝ Չոկո դեպարտամենտում, օգոստոսի 10-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ, իսկ օջախը եղել է Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ՝ 107 կմ խորության վրա:

Meduza-ի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ իշխանությունները գնահատում են աղետի հետևանքով պատճառված վնասը։

Երկրաշարժը զգացվել է Կոլումբիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բոգոտայում, Կալիում և Մանիսալեսում։ Տարբեր բնակավայրերում արձանագրվել են շենքերի փլուզումներ, իսկ որոշ վայրերում մարդիկ մնացել են փլատակներում։

Չոկոյի նահանգապետ Նուբիա Կորդոբա-Կուրին հայտնել է, որ տարածաշրջանի մայրաքաղաք Կիբդոյում կան տուժածներ։ Իշխանությունները նաև զգուշացնում են հետցնցումների հնարավորության մասին։

Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև հարևան Էկվադորում։