Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը փոխել է նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի խափանման միջոցը՝ թույլ տալով նրան այցելել երկրի մի քանի մարզներ։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (САП), փոխանցում է Current time-ը։

Նախապես դատարանն արգելել էր Երմակին լքել Կիևը և Կիևի մարզը առանց քննիչի, դատախազի կամ դատավորի թույլտվության։ Այժմ նրան թույլատրվում է մեկնել Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Նիկոլաևի, Սումիի, Խարկովի և Խերսոնի մարզեր՝ այլ շրջաններով տարանցիկ անցնելու հնարավորությամբ։

Երմակի խափանման միջոցի մեղմացման միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը։  Փաստաբաններն այլ մարզեր մեկնելու անհրաժեշտությունը հիմնավորել էին զինվորականներին իրավաբանական օգնություն տրամադրելու նախագծին նրա մասնակցությամբ: Պաշտպանական կողմը նաև խնդրել է հանել Երմակի էլեկտրոնային ապարանջան, սակայն դատարանը մերժել է, հաղորդում է դատախազությունը։

Երմակը, որը 2020 թվականից ղեկավարում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմը, հրաժարական է տվել 2025 թվականի նոյեմբերին՝ «Էներգոատոմ»-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Նա ու ևս վեց անձ անցնում են Կիևի մերձակայքում գտնվող «Դինաստիա» շքեղ բնակելի համալիրի կառուցման ընթացքում 460 միլիոն գրիվնայի (10,4 միլիոն դոլար) լվացման գործով:

Հետաքննիչները կարծում են, որ «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն սխեմաներից փողերի լվացման միջոցով ստացված միջոցներն օգտագործվել են «Դինաստիա»-ի շինարարությունը ֆինանսավորելու համար: