Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարց ուղղեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման մասին։ 

Մանուկյանը հիշեցրեց, որ Գաբրիելյանը 2022 թվականին ստեղծված հանձնաժողովի անդամ է եղել, սակայն զեկույցի պատրաստման վերջնական փուլում այլևս հանձնաժողովի անդամ չի եղել։

Պատգամավորը Գաբրիելյանին հարցրեց՝ պատրա՞ստ է արդյոք ամբողջությամբ հրապարակել զեկույցը։ Նա նաև հետաքրքրվեց՝ արդյոք Գաբրիելյանին հայտնի է, թե հանձնաժողովի անդամներից ովքեր են ստորագրել զեկույցը, իսկ ովքեր՝ ոչ։

«Մեր հասարակության իրազեկված լինելու իրավունքը չի կարող խաթարվել»,- պատասխանեց Գաբրիելյանը։

Ինչ վերաբերում է զեկույցի տակ իր ստորագրությանը՝ Գաբրիելյանը նշեց, որ այն չի ստորագրել, քանի որ մանդատը վայր դնելուց հետո, երբ զեկույցն արդեն պատրաստ էր, դրան չի ծանոթացել։

Մանուկյանը, սակայն, կրկին պնդեց, որ հարցն իրեն հետաքրքրում է հենց զեկույցի հրապարակման մասով և Գաբրիելյանից պահանջեց հստակ ասել՝ պատրա՞ստ է այն հրապարակել, թե՞ ոչ։

Գաբրիելյանը կրկին ընդգծեց, որ զեկույցի հրապարակման հարցը չի կարող որոշվել միայն իր կամ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի կողմից։

«Վիլեն Գաբրիելյանի որոշելիքը չի, ոչ էլ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի որոշելիքն է, բայց Վիլեն Գաբրիելյանի ցանկությունն է, որ այդ զեկույցը հասանելի լինի մեր հանրությանը»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան