Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
Քաղաքականություն
10.08.2026 | 16:44
ՌԴ Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մուրը հայտնել է մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Դրանց բեկորների անկման հետևանքով տարածաշրջանի «արդյունաբերական օբյեկտներից մեկում» հրդեհ է բռնկվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Միջադեպի մանրամասները Մուրը չի ներկայացրել։ Նա նաև չի նշել՝ արդյո՞ք վիրավորներ կան կամ օբյեկտին վնաս է պատճառվել։
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի պնդմամբ՝ հարձակման է ենթարկվել СИБУР հոլդինգի կազմում գտնվում «ЗапСибНефтехим» նավթաքիմիական համալիրը Տոբոլսկում։
Նշենք, որ Տյումենի մարզն Ուկրաինայից ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա է։
Այսօր ավելի վաղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Նիժնեկամսկի «Տանեկո» (Տատնեֆտ) նավթավերամշակման գործարանին։ Տեղական իշխանությունները հայտնել են 13 զոհի և 75 վիրավորի։ Ըստ տեղեկությունների՝ զոհերի թվում Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ կան։

