Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին թիմակից Զարուհի Բաթոյանը հարց ուղղվեց Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահերի խնդրի վերաբերյալ։ 

Նա հետաքրքրվեց՝ արդյոք թեկնածուն ունի պատկերացում կամ ծրագիր, որը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կիրականացնի բանակում խաղաղ պայմաններում մահերի խնդրի լուծման ուղղությամբ։ 

Գաբրիելյանի խոսքով՝ բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող ողբերգական դեպքերի ամբողջ պատասխանատվությունը չի կարելի թողնել միայն զինված ուժերի վրա։

«Այդ ամբողջ բեռը և պատասխանատվությունը չի կարելի թողնել բացառապես զինված ուժերի վրա։ Դա, իհարկե, շատ կարևոր դեր է խաղում նմանատիպ դեպքերում կրթությունը, դաստիարակությունը, և լուծումները պետք է լինեն շատ ավելի կոմպլեքս»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Գաբրիելյանի խոսքով՝ նման դեպքերի կանխարգելման ուղղությամբ Ազգային ժողովը և հատկապես Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը պետք է իրականացնեն վերահսկողական գործառույթ։

Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր նման դեպք ունի պատճառ, և անհրաժեշտ է ուսումնասիրել այդ պատճառները և դրանց հիման վրա գտնել լուծումներ, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխությունների միջոցով։

«Վերահսկողության շրջանակում ցանկացած դեպք ունի պատճառ, և պետք է գնանք այդ պատճառների հետևից, ուսումնասիրենք այդ պատճառները և այդ խնդիրների լուծումները բերենք, այդ թվում՝ նաև անհրաժեշտության դեպքում օրենսդրական դաշտում»,- նշեց նա։

Գաբրիելյանը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր դեպքում պետք է պարզել պատասխանատու սուբյեկտներին, և եթե կան կոնկրետ մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Բաթոյանն իր հերթին ընդգծեց, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է տարբեր հանձնաժողովների և խմբակցությունների համատեղ աշխատանք։

«Խոսքը միայն զինված ուժերում առկա խնդիրների մասին չէ, սոցիալ-հոգեբանական, կրթական բազմաթիվ խորքային խնդիրներ կան, որի լուծման համար մենք բոլորս միասին պիտի աշխատենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան