ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
Քաղաքականություն
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը շուրջ ժամ է՝ քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը։ Հայցվորը՝ կրեմլամետ «Ռոդինա» կուսակցությունը, պնդում է, որ «Յաբլոկո»-ն նախընտրական քարոզչության ընթացքում խախտել է հեղինակային իրավունքի, ծայրահեղականությանը դիմակայելու և և ընտրություններին վերաբերող օրենսդրությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը դատարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ «Ռոդինա»-ն փորձում է «Յաբլոկո»-ին մեղադրել միայն այն փաստի համար, որ իր ծրագիրը տարբերվում է մրցակիցների ծրագրից, միաժամանակ, քննադատում է նրանց քաղաքական կուրսը և պնդում խաղաղ փոփոխությունների անհրաժեշտության հարցում։
«Հայցվորը եկել է անհեթեթ եզրակացության, որ «հանուն խաղաղության և փոփոխության» կարգախոսը նսեմացնում է այլ կուսակցությունների օգտին քվեարկողների արժանապատվությունը։ Հայցվորն առաջարկում է զրկել «Յաբլոկո»-ին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, բայց այդ դեպքում Ռուսաստանում գաղափարական և քաղաքական բազմազանությունը հնարավոր չի լինի։ Հայցվորը, ըստ էության, Գերագույն դատարանից պահանջում է չեղարկել Ռուսաստանի Սահմանադրությունը»,- ասել է Ռիբակովը։
Ըստ նրա՝ ապացույցների փոխարեն «Ռոդինա» կուսակցությունը դատարանին ներկայացրել է «անձնական հորինվածքներ և համատեքստից դուրս բերված մեջբերումներ»։
Այսօր առավոտից ՌԴ Գերագույն դատարանի շենքի դիմաց մարդկանց հերթ է գոյացել, որոնք հավաքվել են՝ աջակցելու «Յաբլոկո»-ին։ Կուսակցության մամուլի ծառայության տվյալներով՝ դատական նիստին ներկա է եղել շուրջ 500 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։

