Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

«Պարոն Գաբրիելյանն ինձ նվիրեց մի գիրք, որից հատված կկարդամ, որը գրքի մեջ էլ գրված է նույն ձև․ «Թեև Արշակն ապրում է արտերկրում, բայց նրա հայրենիքը ևս Հայաստանն է, նրա ծնողները հայեր են, նրա մեծ պապը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում»։ Սա ձեր նվիրած 5-րդ դասարանի գիրքն է։ Մենք ունենք կոնսենսուս՝ Հայաստանի Հանրապետություն և պատմական մեր հայրենիքը, որը իրապես իմ հայրենիքն է, և, ինձ թվում է՝ բոլորիս հայրենիքն է», – Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Խոսելով «Իրական» և «Պատմական» Հայաստանի շուրջ ծավալված քննարկումների մասին՝ Կարապետյանը նշեց․

««Ուժեղ Հայաստան»-ը ֆիքսում է երկու իրականություն։ Առաջինը, այո՛, կա Հայաստանի Հանրապետությունը՝ իր սահմաններով։ Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում որևէ այլ երկրի որևէ մետրի նկատմամբ։ Օրինակ, ինչպես նշեցինք, Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն, և չունենք որևէ նկրտում։ Բայց կա նաև պատմական հայրենիք,  պատմական հայրենիքը դա իրապես փաստ է։ Մեր հայրենակիցների մեծամասնությունը, ձեր նախնիների նշանակալի մասը այլ տեղից են՝ մեր հայրենիքի, Հայկական լեռնաշխարհի այլ հատվածներից։ Եվ մենք չենք կարող ասել, որ 2000 տարի ապրել ենք էդ հողում․ չենք կարող, դա պատմական ճշմարտության խեղում է։ Այդ իսկ պատճառով մեր մոտեցումը այսպես է․ մենք ունենք պատմական հայրենիք, որը կիսում ենք այլ ժողովուրդների հետ, և ունենք Հայաստանի Հանրապետություն, որը մեր երկիրն է»։Մանրամանսերը՝ տեսանյութում։

Անի Թամրազյան