ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է 13 կողմ ձայն ապահովել ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրվելու համար։ Այս մասին Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Արուսյակ Մանավազյանը։

Factor TV-ի հարցին, թե արդյոք պատգամավորների վրա պարտադրանք է դրվել՝ Մանավազյանն ընդգծեց․ «Պարտադրանք չէ, դա որոշում է, խմբակցության որոշումն է։ Անձը ի՞նչ կարևոր է, երբ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար չափով ձայներ ապահովելու։ 53 ձայն է պետք ընտրվելու համար, ուստի սպասվում է 13 ձայն»։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դա քաղաքական որոշում է, որպեսզի ավելի ձայներ չլինեն, Արուսյակ Մանավազյանը պատասխանեց․ «Այո, այնքան բավարար է, որովհետև իրենք մեր թեկնածուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր թեկնածուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության։ Չենք տապալում ընտրությունը, թեև համաձայն չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է, մենք կարող էինք չընտրել։ Երկրորդ անգամ թեկնածու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնեինք հարցերի հաջորդ օրակարգին և որևէ բան տեղի չէր ունենա Ազգային ժողովում»

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան