«Երիտասարդը հուժկու հարվածներ էր հասցնում հատկապես դեմքին». Գյումրիում սպանված կնոջ գործով ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի տան տեսախցիկները

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Մի քանի օր է՝ Հայաստանի իրավապահ մարմինները որեւէ տեղեկություն չեն հայտնում, թե ո՞վ է դեկտեմբերի 2-ի լուսաբացին դաժան ծեծի ենթարկել Գյումրու բնակիչ Ջուլիետա Ղազարյանին: Վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Իրավապահները շարունակում են լռել: Քիչ առաջ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ գործը գտնվում է նախաքննական փուլում, և ոչ մի մանրամասն չեն կարող հայտնել: Այս դեպքի հետ կապված ակտիվացել է նաև Հայաստանում Հայաստանում ՌԴ դեսպանատունը: Կառույցը հայտարարություն է տարածել և, ըստ էության, չի հերքել վարկածը, որ գյումրեցի կնոջը ծեծի ենթարկելու մեջ կասկածվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը:

«Ուշադրություն դարձրեցինք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին: Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ «ճչացող» վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ: Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»,- ասված է հայտարարության մեջ:

Սրան զուգահեռ՝ Գյումրու մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 102-րդ ռազմաբազան լքած զինվոր կա, ինչպես նաև զինծառայողներից մեկը ներգրավված է այս գործում որպես կասկածյալ: Մեր այս տեղեկությունների վերաբերյալ դատախազությունից կրկին փոխանցեցին, որ գործը գտնվում է նախաքննական փոլում, և ոչինչ չեն կարող ասել:

Տեղեկացանք նաև, որ այս գործին կցվել են ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկներից որոշ կադրեր: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կադրերում երևում է, թե ինչպես է կինը հանգիստ քայլում, երբ նրան է մոտենում երիտասարդը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը հուժկու հարվածներ հասցնում հատկապես կնոջ դեմքին:

Այս իրավիճակում անհասկանալի է մեր իշխանությունների լռությունը: Իշխող քաղաքական ուժը նախկինում քննադատել է ռազմաբազայի ծառայողների կողմից կատարված աղմկոտ քայլերը:

Հիշեցնենք, որ մահացածը Գյումրու Աճեմյան 26 հասցեի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանն է: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի լուսադեմին՝ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում, նա գնալիս է եղել իր կողմից մաքրվող տարածք՝ Տիգրան Մեծ փողոց:

 

Հայկ Վարդանյան