Բոլոր կաշառակերներին պետք է գլխատել․ Խաչիկ Ասրյանը՝ Մհեր Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին

Լուրեր

04.09.2026 | 19:00
Պուտինը ջղաձիգ է՝ ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ-ի ազդեցության գոտուց․ վստահ էր՝ ՀՀ-ն չի փախչելու, Արևմուտքին հետաքրքիր չէ. Բարդուղ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 18:44
Աստղային ֆուտբոլիստներ, որոնք մնացել են առանց ակումբի
04.09.2026 | 18:27
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
04.09.2026 | 18:18
Լոռիում տղամարդուն առևանգել են, ապա մեկ այլ անձի ուղղությամբ կրակել․ երկու մարդ ձերբակալվել է
04.09.2026 | 18:10
Մարտի 1-ի գործով մեղադրանք՝ «Շերիֆին» // Ծառուկյանը կալանքի տակ կմնա․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 18:00
«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատողը տուգանվել է 15.2 մլն դրամով և պարտավորվել փոխհատուցել բնակիչներին
04.09.2026 | 17:47
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում Անվտանգության ծառայության շենքին․ Զելենսկին հանձնարարել է հայելային պատասխան տալ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:43
Նեպալում, աղետալի ջրհեղեղից ինը օր անց, փրկարարները թունելից երկու աշխատողի են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:30
Երկու օր Ոսկերիչների փողոցը որոշակի ժամերի փակ կլինի
04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
Բոլորը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը տարածել է հայտարարարություն՝  «Բոլոր կաշառակերներին  պետք է  գլխատել» վերնագրով, որը ներկայացնում ենք ստորև․

«Մհեր Եղիազարյանը սյունեցի է, ով Սյունիքում` հատկապես Սիսիանի տարածաշրջանում, մեծ հեղինակություն վայելող անհատականություն է:

90-ականների սկզբից Մհեր Եղիազարյանը մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում` հատկապես ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ միասին:

Մհեր Եղիազարյանը 7 տարուց ավելի, հասարակական հիմունքներով, մասնակցել  է 45.117 անդամ ունեցող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներին:

Հաշվի առնելով Մհեր Եղիազարյանի՝ քաղաքականության մեջ թրծվածությունը, մեծ փորձը՝  2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում նա նշանակվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի տեղակալ:

Այն քրեական մեղադրանքները, որոնց մասին նշվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում,  բացառապես կապված են Մհեր Եղիազարյան անուն, ազգանվան հետ, այսինքն՝ դրանք զուտ անձնական բնույթի քրեական մեղադրանքներ են և դուրս են կուսակցության շրջանակներից։

Ի դեպ՝ Մհեր Եղիազարյանը նաև Haynews.am լրատվական կայքի սեփականատերն է, և այդ կայքի գլխավոր խմբագիրը:

Մեկ բան հստակ է, որ Մհեր Եղիազարյանի անձին վերաբերող այս քրեական մեղադրանքները որևէ կապ, որևէ աղերս չունեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հետ:

Անձամբ ես և «Հայոց Արծիվները» ջանք ու եռանք չենք խնայել ու չենք խնայելու՝ ոչնչացնել և մոխիր դարձնել կոռուպցիան, կաշառակերությունը:

Միևնույն ժամանակ՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն՝ իմ գլխավորությամբ, օրենքի շրջանակներում, կանի հնարավորը՝ միշտ աջակցելու կուսակցության անդամին:»

Հիշեցնենք՝ այսօր ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութ, ըստ որի՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը  2014-ի փետրվարից մինչև 2018-ի հոկտեմբերը աշխատանքի տեղավորելու, նոր պաշտոնի համար կաշառք տալու և այլ հարցեր լուծելու պատրվակով  քաղաքացիներից վերցրել է 180 հազար դրամից մինչեւ 10 հազար դոլար և փոխարենը ոչինչ չի ձռնարկել։ Հարուցվել է քրեական գործ։