Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահի ընտրության քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթը լարված իրավիճակ է առաջացրել նիստերի դահլիճում։
Պատգամավորը պնդել է, որ եկեղեցին քաղաքականացվել է։ «Եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, խառնվել է քաղաքականության մեջ»,- հայտարարել է նա։
Կաթողիկոսի ավազանի անունը հնչելուց հետո դահլիճում աղմուկ է բարձրացել, ընդդիմադիրները սկսել են հարվածել սեղաններին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում է հայտարարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը, որը տեղից փորձում էր միջամտել Հովհաննիսյանի խոսքին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

