ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի

Լուրեր

07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Վորոնեժի բանտում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը մտավախություն, որ նա կարող է մահանալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը բարձրացրել է նրա ազատ արձակման հարցը, հաղորդում է Reuters-ը, փոխանցում է The Insider-ը։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Գիլմանը բանտում պարբերաբար բռնության է ենթարկվել։ Նա բողոքել է խոշտանգումների և հոգեմետ դեղամիջոցների ներարկումների մասին։ Այս ամենի հետևանքով հունիսի վերջին նա դիսոցիատիվ ընդարմացման մեջ է հայտնվել․ հոգեբանական տրավմայի հետևանքով առաջացած վիճակ, որի դեպքում մարդը մասամբ կամ ամբողջությամբ անշարժանում է։ Այն ժամանակ Գիլմանին բանտային հիվանդանոցից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք։

Ո՛չ ԱՄՆ գլխավոր հյուպատոսին, ո՛չ էլ Գիլմանի փաստաբանին թույլ չեն տվել այցելել նրան հիվանդանոցում։ Հուլիսի սկզբին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Գիլմանը տեղափոխվել է հիվանդանոց՝ «առողջական վիճակի վատթարացման» պատճառով։ Սակայն ճշգրիտ ախտորոշումը հայտնի չէր։ «Global Reach» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Լեբսոնի խոսքով՝ Գիլմանին ներկայում կերակրում են խողովակի միջոցով։ Նրա քույրը կարծում է, որ նա կարող է մահամերձ լինել։ Գիլմանի ազատ արձակման հարցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բարձրացրել է հուլիսի 23-ին Ֆիլիպիններում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Լավրովի արձագանքը հայտնի չէ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Սպիտակ տունն «ուշադիր հետևում է Գիլմանի գործին» և բազմիցս փորձել է ապահովել նրա ազատ արձակումը։ Ռոբերտ Գիլմանն ԱՄՆ քաղաքացի է, նախկին ծովային հետևակային։ 2022 թվականի հունվարին նա կալանավորվել է Վորոնեժում, իսկ նույն տարեվերջին դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման՝ կայարանում ոստիկանի հետ կռվի բռնվելու համար։ Պատիժը հետագայում կրճատվել է մեկ տարով։ Սակայն բանտում Գիլմանը սկսել է կոնֆլիկտներ ունենալ Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ. 2024 թվականի աշնանը նա դատապարտվել է լրացուցիչ յոթ տարվա ազատազրկման՝ ծառայության աշխատակիցների և քննիչի վրա հարձակվելու մեղադրանքներով։ Reuters-ի տվյալներով՝ Գիլմանը Ռուսաստանում բանտարկված առնվազն տասը ամերիկացիներից մեկն է։