ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
Քաղաքականություն
07.08.2026 | 12:45
Այսօր նախատեսված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ, ի թիվս այս հարցերի, քննարկվելու է նաև Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրվելու համար բավարար քվեներ ապահովելու հարցը։
Վարդևանյանի ընտրվելու համար անհրաժեշտ է 13 ՔՊ-ականի կողմ քվե։ Ընդդիմությունն ընդհանուր ունի 44 քվե։
Արամ Վարդևանյանին առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է նրան աջակցելու մասին։
Նարեկ Կիրակոսյան

