Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Նա նաև վստահեցրել է, որ զինված ուժերը խնդիրներ ունեն որոշ զենքերի մատակարարման հետ կապված, գրում է Reuters-ը։

«Կարծում եմ՝ այն շատ շուտով կավարտվի։ Չեմ կարծում, որ նրանք կարող են շատ ավելի երկար դիմանալ»,- ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում՝ անդրադառնալով Իրանին։

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ բանակն Իրանի հետ հինգ ամիս տևած պատերազմի ընթացքում սպառել է բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների իր պաշարների մեծ մասը։

Սպառազինության պաշարների մասին հարցին Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ երկիրն ունի որոշակի զենքերի գրեթե անսահմանափակ պաշարներ, միաժամանակ, ընդունել է, որ այլ զինամթերքի պաշարները սահմանափակ են։

«Մենք ունենք որոշակի տեսակի զինամթերք, որոնք շատ հզոր են, որոնց մատակարարումն անսահմանափակ է, գործնականում անսահմանափակ։ Մենք ունենք նաև այլ տեսակներ, որոնց մատակարարումը մի փոքր ավելի սահմանափակ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ ամերիկյան պաշտպանական ընկերություններն ավելի շատ արտադրական գործարաններ են կառուցում, այդ թվում՝ նախատեսված Patriot և Tomahawk հրթիռների համար։