«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենը Բեթղեհեմ Արաբյանը հայտարարություն է տարածել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման վերաբերյալ, որով հեռուստաընկերությանը տրվել է երկրորդ նախազգուշացումը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը խախտելու հիմքով։ Նա ներկայացրել է Հանձնաժողովի որոշումն  ու հայտնել իր անհամաձայնությունը։

«Հարգելի՛ գործընկերներ,

ինչպես հայտնի է, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 6-ին,7-ին, 8-ին իրականացրած մշտադիտարկման հետևանքով վարույթ էր հարուցել «Կենտրոն» հեռուստաընկերության («Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի» ՓԲԸ) նկատմամբ։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Հանձնաժողովի կայացրած որոշման էությունն ու իմ դիրքորոշումը։

ՀՌՀ-ն արձանագրել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող ձեռնարկություններում, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված խուզարկությունների, նրա ձերբակալության, «Արարատցեմենտ»-ում, «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Ուելնես»-ում և այլ ձեռնարկություններում կատարված գործողությունների վերաբերյալ հրապարակումները վերաբերում են մեկ անձի՝ Գագիկ Ծառուկյանին։ Այդ հիմքով Հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ ամենը մեկ լուր է, որովհետև ասոցացվում է Գագիկ Ծառուկյանի հետ։

Հետևաբար, ՀՌՀ-ն գտել է, որ խախտվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, ըստ որի՝ թողարկման ընթացքում մեկ թեմայի լուսաբանմանը հատկացվել է օրենքով սահմանված 25 տոկոսի առավելագույն շեմը գերազանցող ժամանակ։

Որպես «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն ծանուցվել եմ նիստի վերաբերյալ, ներկայացել եմ և հայտնել իմ անհամաձայնությունը։ Մասնավորապես, նշել եմ, որ պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա կամ մեկ լուր։ Այն, որ, օրինակ, իքս ձեռնարկությունը փակվել է, կապարակնքվել է, կամ իքս ձեռնարկությունում վարույթ իրականացնող մարմինը գործողություն է իրականացնում, մեկ լուր չէ։ «Մուլտի Ուելնես»-ի փակման լուրը, որպեսզի հաճախորդը չգնա, օրինակ, մարզվելու, Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուր չեմ համարում։

Միաժամանակ բարձրաձայնել եմ նաև այս մոտեցման ռիսկայնությունը։ Եթե, օրինակ, ՀՌՀ նկատի, որ իքս հեռուստաընկերությունը մեկ լրատվական թողարկմամբ լուսաբանի կառավարության վեց տարբեր նախարարությունների գործունեությունը, որոնք ունեն տարբեր լիազորություններ և պատասխանատվության ոլորտներ (ինչպես «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տարբեր ձեռնարկությունները), արդյո՞ք այդ դեպքում դրանք նույնպես կհամարվեն մեկ թեմա՝ կառավարության գործունեություն։ Կամ եթե ՀՀ չորս մարզում գրանցվեն ավտովթարներ, հիմա դա մե՞կ թեմա է։ Ի դեպ, «Էպիկենտրոն»-ի թողարկումը բխել է իրականացվող գործողություններից։ Նշված օրերին «Էպիկենտրոն»-ը պլանավորված ոչինչ չի ունեցել ԲՀԿ ղեկավարին լուսաբանելու վերաբերյալ, հետևաբար լուսաբանվել է ըստ պետական մարմինների գործողությունների։

Յուրաքանչյուրս մնացինք մեր դիրքորոշմանը։

ՀՌՀ-ն միաձայն ընդունեց վարչական ակտը, և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը։

Շնորհակալ եմ գործընկերներիս ուշադրության և թեմային անդրադառնալու համար»,- գրել է Արաբյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՌՀ-ն 100 հազար դրամով տուգանել է հեռուստաընկերությանը։