«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 

Լուրեր

07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 100 հազար դրամով տուգանել է «ԿԵՆՏՐՈՆ»-ը հեռուստաընկերությանը։ Որոշումը կայացվել է օգոստոսի 6-ին գումարած ՀՌՀ նիստում, հայտնում են հանձնաժողովից։ 

Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկել է հետևյալ հարցերը՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը (2026թ հուլիսի 8-ի վերսկսված նիստ)։                                     
  2. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 22 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  3. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում՝ «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ և «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ։

«Առաջին հարցով Հանձնաժողովը ամփոփեց լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին հաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 81 միավոր (անցողիկը՝ 40-ն է)։ 

Հանձնաժողովը հուլիսի 8-10-ն իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ Հեռարձակողի լրատվական հաղորդումներում լուսաբանման առանցքում եղել են Գագիկ Ծառուկյանը, նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի շրջանակում իրականացված փոխկապակցված վարութային գործողությունները։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100000 ՀՀ դրամով։

Վերջին հարցը վերաբերում էր ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցներ «ԷՖ-ԷՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի հրապարակմանը: «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը 30 րոպեում Հանձնաժողովին ներկայացրեց իր ծրագիրը, որից հետո Հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին մրցույթի մասնակցի ներկայացուցչին։ Ինչ վերաբերում է «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտին, ապա Հանձնաժողովի կողմից այն քննության չառնվեց, քանի որ Ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում չներկայացրեց իր հայտի բովանդակությունը՝ նշելով, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն որոշել է չմասնակցել տվյալ մրցույթին։ ՀՌՀ-ն մրցույթի միակ մասնակցի հայտը կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ;