ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«2025-ն առաջին օրացուցային տարին է, երբ Ադրբեջանի հետ հրաձգության հետևանքով ո՛չ զոհ ենք ունեցել, ո՛չ վիրավոր»,- ամանորյա ուղերձում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս միտքը հետագայում ևս տարբեր ամբիոններից բազմիցս կրկնվել է։

Սակայն ԶԻՆԱՊԱՀ-ի՝ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում հրապարակված փոխհատուցում ստացած շահառուների ցանկը հարց է առաջացնում։ Ցուցակում նշված են ՀՀ զինված ուժերի երկու զոհված զինծառայողի անուն՝ 2025 թվականի հունիսի 6-ին մահացած Նարեկ Մարգարյան և 2026 թվականի հունվարի 5-ին մահացած Աշոտ Շահնազարյան։

Factor.am-ը փորձել է պարզել, թե ինչ հանգամանքներում են մահացել երկու զինծառայողները և ինչ հիմքով են նրանց ընտանիքները փոխհատուցում ստացել հիմնադրամից։

Նարեկ Մարգարյանի դեպքի մասին Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել էր դեռ 2025 թվականի հունիսին։

«Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- նշված էր նախարարության հաղորդագրության մեջ։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին կարճվել է։

Նշենք՝ մահացած անձի հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ անհապաղ նախաձեռնվում է քրեական վարույթ սպանության հոդվածով (ՔՕ 155-րդ հոդված), ինչը, սակայն, չի նշանակում, որ իրավապահները փաստեր ունեն, որ տեղի ունեցածը սպանություն է։ Վարույթը նախաձեռնվում է մահվան հանգամանքները, հնարավոր հանցանքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով։ 

Երկրորդ զինծառայողի՝ Աշոտ Շահնազարյանի անունը ևս ներառված էր ԶԻՆԱՊԱՀ-ի փոխհատուցում ստացած շահառուների ցանկում, սակայն նրա մահվան վերաբերյալ հրապարակային պաշտոնական հաղորդագրություն գտնել չհաջողվեց։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Աշոտ Շահնազարյանը մահացել է հանկարծամահության հետևանքով։ Դեպքի առթիվ քննվող վարույթը կարճվել է 2026 թվականի մարտի 31-ին։

Այսպիսով՝ երկու զինծառայողներն էլ մահացել են ծառայության ընթացքում, սակայն նրանց մահվան հանգամանքները որևէ կերպ կապված չեն եղել սահմանային հրաձգության հետ։

Ծառայության ընթացքում մահանալու հանգամանքն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը նրանց ընտանիքներին տրամադրի օրենքով նախատեսված փոխհատուցումը։

Եվգենյա Համբարձումյան