Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը

Լուրեր

06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է K2-K4 (Եվրո-2, Եվրո-3 և Եվրո-4) էկոլոգիական դասերի բենզինի արտադրությունն ու վաճառքը մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության տելեգրամ ալիքում:

Միաժամանակ, Ռուսաստանի իշխանությունները մինչև 2026 թվականի վերջը չեղարկել են նախկինում ընդունված որոշումը, որը թույլ էր տալիս K5 բենզինի շրջանառությունը՝ ավելի բարձր ծծմբի պարունակությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Էներգետիկայի նախարարությունը նշել է, որ վառելիքի էկոլոգիական դասի մասին տեղեկատվությունը հստակ կցուցադրվի բենզալցակայաններում: Նախարարությունը շեշտել է, որ որոշումը «ժամանակավոր» է և «հակաճգնաժամային միջոցառումների» մաս է կազմում։

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի կողմից նավթավերամշակման գործարանների և վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա համակարգված հարվածներով։ Ճգնաժամը կտրուկ սրվեց մայիսի վերջին, երբ Մոսկվայի Կապոտնյա նավթավերամշակման գործարանը, որը մատակարարում է մայրաքաղաքի վառելիքի շուրջ 40%-ը, մեկ շաբաթվա ընթացքում վնասվեց երկու հարվածից և դուրս եկավ շահագործումից՝ առնվազն մինչև 2026 թվականի վերջը կամ 2027-ի սկիզբը։

Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանում բենզինի արտադրությունը 2026 թվականի հունիսին, 2025-ի հունիսի համեմատ, նվազել է 25%-ով՝ հասնելով օրական 85,000 տոննայի՝ ամառային օրական սպառման 110,000 տոննայի համեմատ։ Վառելիքի վաճառքի սահմանափակումներ պաշտոնապես սահմանվել են երկրի ավելի քան 40 շրջաններում։

Ցածր ստանդարտների վառելիքի անցումը թույլ է տալիս նավթ օգտագործել առանց խորը վերամշակման, օգտագործելով այնպիսի օբյեկտներ, որոնք ի վիճակի չեն արտադրել ավելի բարձր որակի վառելիք, և զգալիորեն պարզեցնելով արտադրությունը: NEFT Research-ի հաղորդակցության տնօրեն Դմիտրի Պրոկոֆևի խոսքով՝ սա կարող է ամսական հարյուր հազարավոր տոննաներով ավելացնել բենզինի արտադրությունը, բայց քիչ հավանական է, որ լիովին կփոխհատուցի կորցրած ծավալները։

Ավելին, ժամանակակից տրանսպորտային միջոցների զգալի մասի համար ցածր ստանդարտների վառելիքի օգտագործումը կարող է անվտանգ չլինել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի