Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին

Լուրեր

07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Դոնալդ Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգները «հսկայական քանակությամբ» զինամթերք ունի։ ԱՄՆ նախագահի այս մեկնաբանությունը հետևում է տարբեր լրատվամիջոցների կողմից Պենտագոնի սպառված պաշարների մասին հրապարակումներին, գրում է CNN-ը։

«ԱՄՆ-ն ունի հսկայական քանակությամբ «զինամթերք», հատկապես՝ որոշակի տեսակների։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, մեծ քանակությամբ զինամթերք է արտադրվում և առաքվում ԱՄՆ»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա չի նշել, թե ինչ զինամթերքի մասին է խոսքը։

«Պաշտպանական ընկերությունները մեր երկրի պատմության մեջ ամենամեծ թվով գործարաններն ու ֆաբրիկաներն են կառուցում։ Այս դավաճանական հայտարարությունները տարածողները  որոնվում են։ Նրանք կդատապարտվեն երկարատև ազատազրկման», սպառնացել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN-ը, հաղորդել էին, որ ԱՄՆ զինված ուժերը սպառել են THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի որսիչ հրթիռների գրեթե 80%-ը։ Բացի այդ, մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ բարձրաստիճան ռազմական հրամանատարները զգուշացրել են, որ Պենտագոնի զինամթերքի պաշարները «վտանգավոր չափով նվազել են»։

The Washington Post-ը, իր հերթին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից բացատրություն է պահանջել Իրանի հետ պատերազմի ֆոնին զինամթերքի պակասի վերաբերյալ։ Աղբյուրների խոսքով՝ անցյալ շաբաթ Քեմփ Դեյվիդում կայացած կաբինետի նիստի ժամանակ Թրամփը խնդրել է Հեգսեթին բացատրել, թե ինչու է իրեն, ըստ երևույթին, մոլորեցրել զինամթերքի կրիտիկական պակասի վերաբերյալ, հավելելով, թե կարծում էր, որ պակասի հարցն արդեն լուծվել է։

Ի պատասխան՝ Պենտագոնի ղեկավարը պաշտպանվել է և փորձել պատասխանատվությունը տեղափոխել իր տեղակալ Սթիվեն Ֆեյնբերգի կողմը, հայտնել են աղբյուրները։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը The Washington Post-ի աղբյուրների պատմությունները «կեղծ լուրեր» է անվանել։

«Սա բառացիորեն երբեք տեղի չի ունեցել։ Եվ նախագահ Թրամփը լիակատար վստահություն ունի Հեգսեթի նկատմամբ»,- հավելել է նա։

Պենտագոնը Թրամփի և Հեգսեթի միջև վեճի, ինչպես նաև ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին հաղորդագրությունները որակել է որպես «հորինված»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի