Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օգոստոսի 6-7-ը կառավարական պատվիրակություն է գործուղվել Ղրղզստանի Հանրապետություն՝ աշխատանքային այցով։

Որոշման համաձայն՝ պատվիրակությունը մեկնելու է Չոլպոն-Աթա։ Վարչապետի՝ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում նրա պարտականությունների կատարումը դրվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա։

Կառավարական պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա կազմում ընդգրկված են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանը, Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հովակիմյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը։

Պատվիրակության կազմում են նաև վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականն ու արարողակարգի պատասխանատուն։

Պատվիրակության անդամների օրապահիկի, գիշերավարձի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և այլ ծախսերը կատարվելու են վարչապետի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է կազմակերպել օգոստոսի 6-ի Երևան-Իսիկ Կուլ և օգոստոսի 7-ի Իսիկ Կուլ-Երևան չվերթները։ Չվերթի կազմակերպմանն աջակցելու է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, իսկ ծախսերը կատարվելու են վարչապետի աշխատակազմի պահպանման համար նախատեսված միջոցներից։

Որոշման մեջ այցի օրակարգի, նախատեսվող հանդիպումների և քննարկվող հարցերի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվում։

Եվգենյա Համբարձումյան