Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ շփումը շատ «դժվար է այս պահին»։ Մերձավոր Արևելքում պատերազմ սկսած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի ժամանակ վիրավորված Խամենեին հանրությանը չի հայտնվել նույն հարձակման ժամանակ զոհված հորը հաջորդելուց հետո, գրում է France 24-ը։

«Այս պահին նրա հետ շփվելը շատ դժվար է, բայց, ամեն դեպքում, նրա ներկայությունը մեզ համար ուժի շատ մեծ աղբյուր է, որպեսզի մենք կարողանանք շարունակել»,- ասել է Փեզեշքիանը։

Խամենեի կրտսերը շփվում է գրավոր հայտարարությունների միջոցով, բայց նրա ակտիվության պակասն այն ժամանակ, երբ Իրանը հակամարտության մեջ է Միացյալ Նահանգների հետ, հանգեցրել են այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա հարաբերությունների վերաբերյալ ենթադրությունների։ Անցյալ ամիս նա չի ներկայացել նույնիսկ հոր հուղարկավորության արարողություններին։

Փեզեշքիանը, սակայն, պաշտպանել է գերագույն հոգևոր առաջնորդին՝ պնդելով, որ կարողացել է նրա հետ արդյունավետ հանդիպումներ ունենալ և հանդիպել է «բարեհամբույր վերաբերմունքի ու շատ հիմնավոր տրամաբանության»։

«Ցավոք, ներկայիս իրավիճակը որոշ չարամիտ մարդկանց հնարավորություն է տալիս նրան ներկայացնել այլ կերպ և նրա մասին ձևավորել այլ պատկեր»,- ասել է նա։

Փեզեշքիանը նաև մանրամասն խոսել է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության մասին՝ այն որակելով որպես իր նախագահության ամենադժվար պահերից մեկը։ Նա հիշեցրել է, որ պաշտոնյաները հանդիպման էին, երբ փետրվարի 28-ին հարձակման ենթարկվեց ղեկավարության համալիրը։

«Նրանք կարծում էին, որ կսպանեն գերագույն առաջնորդին, և երկիրը կփլուզվի, բայց ամեն ինչ շարունակվեց, և մեր նոր առաջնորդն ընտրվեց»,- ասել է Փեզեշքիանը։

Նա նաև հայտնել է, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հունիսին վերջնականապես հաստատել է ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը, այն բանից հետո, երբ խորհրդատվական խորհուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցել է առաջարկին, չնայած սկզբում տեղեկություններ էին տարածվել, որ «նա կողմ չէ»։

Փեզեշքիանը նաև հայտարարել է, թե Իսրայելն ու ԱՄՆ-ը մտադիր էին 48 ժամում գրավել Իրանը։

«Նրանք ծրագրեր էին մշակել և պատկերացրել, որ կարող են 48 ժամվա ընթացքում գրավել Իրանը, ինչպես, օրինակ, Սիրիան։  Պատերազմը և մեր սիրելիների նահատակությունը նույնպես շատ ցավոտ և դժվար էին։ Չնայած այս բոլոր դժվարություններին ու խնդիրներին՝ կառավարությունը, ժողովուրդը և զինված ուժերը երկիրը հասցրին այս կետին, որպեսզի այսօր Իրանը հայտնի լինի որպես հզոր և բարձր հարգանքի արժանացած երկիր։ Սա հեշտ գործ չէր»,- ասել է Իրանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի