Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

ՌԴ Յարոսլավլում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել «Սլավնեֆտ» ընկերությանը պատկանող «Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանում։ Այս մասին հաղորդում են ուկրաինական Supernova+ և Exilenova+ տելեգրամյան ալիքները, ինչպես նաև Astra-ն։ Ականատեսների հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում են ծխի մի քանի խոշոր սյուներ, գրում է Meduza-ն։

Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևն օգոստոսի լույս 6-ի գիշերը հայտնել է, որ մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման: Հարվածի ֆոնին Յարոսլավլից դեպի Մոսկվա տրանսպորտի  երթևեկությունը դադարեցվել է, ինչի հետևանքով մի քանի ավտոբուսային երթուղիներ ստիպված են եղել փոխել ուղղությունները։

Առավոտյան Եվրաևը հայտարարել է, որ Յարոսլավլի մարզը հետ է մղել «թշնամու անօդաչուների ամենազանգվածային հարձակումը». ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 88 անօդաչու։

Հարձակման հետևանքով այրվել է մասնավոր տուն, կոտրվել են մի քանի բնակելի շենքերի պատուհաններ, վնասվել են մեքենաներ: Եվրաևը չի նշել ճշգրիտ վայրը: Նա ասել է, որ զոհեր կամ վիրավորներ չկան: Նահանգապետը չի բացատրել զանգվածային հրդեհները։

«Յարոսլավնեֆտեoրգսինտեզը» («Славнефть-ЯНОС») Ռուսաստանի հինգերորդ խոշորագույն նավթավերամշակման գործարանն է։ 2026 թվականի սկզբից ի վեր Ուկրաինան առնվազն վեց անգամ հարձակվել է այդ օբյեկտի վրա։

Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովն էլ հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով «աննշան» վնասվել է Wildberries լոգիստիկ կենտրոնի ճակատային մասը: Կալինինսկի շրջանում, նրա խոսքով, «անօդաչուների բեկորները» վնասել են այգեգործական համայնքի մի քանի օժանդակ շինություններ: Ոչ ոք չի տուժել:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ օգոստոսի լույս 6-ի գիշերը Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Մոսկվայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի վրա խոցվել է ուկրաինական 605 ԱԹՍ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի