Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցն է, վերահաստատել է իր կոչը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին «հույսի իրավունք» տրամադրելու վերաբերյալ։ Նա նաև կոչ է արել ազատ արձակել Ժողովրդադեմոկրատական ​​կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։

Բահչելին այս հայտարարությունն արել է նախաձեռնության հետ կապված առաջարկվող շրջանակային օրինագիծը ստորագրելուց հետո՝ պնդելով, որ օրենսդրությունը ևս մեկ քայլ է ազգային միասնության ամրապնդման ուղղությամբ։

«Այս ստորագրությամբ մեր հազարամյա եղբայրությունը կրկին վերահաստատվել է։ Թուրքերը, քրդերը և բոլորը՝ անկախ իրենց լեզվից կամ ինքնությունից, հաղթել են։ Մեր 86 միլիոն քաղաքացիները և Մերձավոր Արևելքի ժողովուրդները հաղթել են։ Միևնույն ժամանակ, առաջին քայլն է արվել գլոբալ նախագծերը խափանելու համար»,- ասել է նա։

Բահչելին նախաձեռնությունը բնութագրել է որպես պետական կառույցների կողմից համակարգված գործընթաց՝ նշելով, որ խորհրդարանն անհրաժեշտ նախաձեռնությունն արդեն ցուցաբերել է, իսկ պետական մարմիններն իրականացնում են պահանջվող աշխատանքները։

«Սա պետական նախագիծ է։ Մեր խորհրդարանն այս հարցում կատարել է անհրաժեշտ քայլերը։ Մեր պետությունն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքները։ Մենք բոլորս միասին կհետևենք այս գործընթացին»,- ասել է նա։

Նա նշել է, որ Դեմիրթաշի հետ շարունակում է կապ պահպանել նրա փաստաբանների միջոցով։

«Սելահաթթին Դեմիրթաշը պետք է վերադառնա տուն, «Ահմեթները» (Մարդինի նախկին քաղաքապետ Ահմեթ Թուրքը և պաշտոնից հեռացված Էսենյուրթի քաղաքապետ Ահմեթ Օզերը) պետք է վերադառնան իրենց պաշտոններին, իսկ Օջալանին պետք է տրամադրվի «հույսի իրավունքը»։ Թուրքիան պետք է խաղաղություն գտնի։ Մեր նպատակը Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի խաղաղությունն է»,- հայտարարել է թուրք գործիչը։

Առաջարկվող շրջանակային օրինագիծը նախատեսված է «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնության հաջորդ փուլի համար իրավական հիմք ապահովելու համար, որի նպատակն է ավարտել PKK-ի զինաթափումն ու լուծարումը։

«Հույսի իրավունքն» իրավական սկզբունք է, որը ձևավորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի հիման վրա։ Այն նախատեսում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պետք է ունենան ազատ արձակման իրական հնարավորություն՝ իրենց պատժի պարբերական վերանայման միջոցով, եթե ապացուցեն, որ այլևս վտանգ չեն ներկայացնում հասարակության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի