Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանում սահմանվել են թվային հարթակներում ֆիզիկական անձանց գրանցման նոր պահանջները: Համապատասխան փոփոխություններ են կատարվել «Տեղեկատվության, տեղեկատվականացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում, որը  ուժի մեջ մտնելը նախատեսվում է երկրի  նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նոր կանոնակարգերի համաձայն՝ 16 տարեկանից փոքր անձանց արգելվում է անձնական թվային հաշիվներ ստեղծել սոցիալական ցանցերում։

Տարիքը ստուգելու համար ծառայություն մատուցողները պարտավոր են օգտագործել այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են տարիքի հայտարարումը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային քարտի ստուգումը։ 16-ից 18 տարեկան օգտատերերը կարող են գրանցվել միայն իրենց օրինական խնամակալի համաձայնությամբ։

Օրենքը նաև պահանջում է, որ հարթակները ծնողներին կամ օրինական խնամակալներին տրամադրեն գործիքներ՝ սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը, տեղադրված բովանդակությունը և անչափահասների հաշիվներում գովազդը վերահսկելու համար։

Ավելին, ծառայություն մատուցողները պետք է պարբերաբար ստուգեն օգտատերերի տարիքի իսկությունը։ Տարիքային խախտումներ հայտնաբերելու դեպքում հաշվին մուտքը պետք է անհապաղ սահմանափակվի։

Օրենքն արգելում է հարթակներին պահպանել կամ օգտագործել տարիքի ստուգման ընթացքում հավաքված անձնական տվյալները առևտրային նպատակներով կամ նպատակային գովազդի համար։ Նման տվյալները պետք է անմիջապես ջնջվեն ստուգումից հետո։

Ծառայություն մատուցողները պարտավոր են նաև ներդնել մեխանիզմներ անչափահասների կյանքին, առողջությանը, արժանապատվությանը և իրավունքներին սպառնացող վնասակար բովանդակության արագ հայտնաբերման և հեռացման համար: Նման բովանդակությանը արձագանքման ժամանակը չպետք է գերազանցի 24 ժամը՝ հայտնաբերման պահից սկսած։

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 12 ամիս անց: Այս ընթացքում հարթակները պետք է ներդնեն անհրաժեշտ տեխնիկական լուծումները և տեղեկացնեն լիազորված պետական ​​մարմնին: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծառայությունները պարտավոր կլինեն սահմանափակել 16 տարեկանից փոքր օգտատերերի հաշիվներին մուտքը և ջնջել դրանք, եթե նրանց տարիքը չի հաստատվել:

Բացի այդ, Ադրբեջանում նոր տուգանքներ են սահմանվել սոցիալական ցանցերի տարիքային սահմանափակումների կանոնակարգերը խախտելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի