Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
Քաղաքականություն
05.08.2026 | 18:17
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի մերձակայքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժել է «Ուրալդրոնզավոդ»-ի գլխավոր տնօրեն, «Повернутые на войне» տելեգրամյան ալիքի հիմնադիր Վլադիմիր Տկաչուկը, գրում է Meduza-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Եկատերինբուրգից մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բոլշոյ Իստոկ գյուղում: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Տկաչուկը վերակենդանացման բաժանմունքում է, ծանր վիճակում:
Պայթյունի հետևանքով Տկաչուկի վարորդը զոհվել է։
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։
Վլադիմիր Տկաչուկը «Ուրալդրոնզավոդ» գործարանի կողմից արտադրվող ռուսական «Ուպիր» անօդաչու թռչող սարքի մշակողն է: Նրա տելեգրամ ալիքն ունի ավելի քան 650,000 բաժանորդ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

