Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր

Լուրեր

05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը: Այս մասին հայտնել են ՀՀ արտաիքն գործերի նախարարությունից։

«Երկուստեք ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները, որոնք նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերի իրականացման արդյունք են»,- գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ի թիվս մի շարք նախաձեռնությունների, ընդծվել է արհեստական բանականության ոլորտում ակտիվորեն զարգացող փոխգործակցությունը և «Firebird AI» ընկերության մեգանախագծի առաջին փուլով կառուցվող տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») գործարկումը:

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված և այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր:

«Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը:

Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: