Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.08.2026 | 14:05Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը իր ելույթի ժամանակ անդրադարձել է Մեսրոպ Մանուկյանի անցյալին, Էջմիածնում կատարված մասնավորեցումներին և ընդդիմության կողմից շրջանառվող թեզերին:
Պատգամավորը նշել է, որ Մեսրոպ Մանուկյանը եղել է այն մարդու օգնականը (Մանվել Գրիգորյան), ով Էջմիածնում հանրային փողոցն արգելափակել էր «շլագբաումով»: Հակոբյանը ներկայացրել է Մանվել Գրիգորյանի կողմից մասնավորեցված պետական սեփականության մի մասը, այդ թվում՝ զորամաս, Գիտելիքի տունը, հացի գործարանը և շուկաներ:
Անդրադարձ է կատարվել Էջմիածնի Կենցաղի տանը. «Ժամագործներ, դերձակներ, տարբեր մարդիկ են այդտեղ աշխատել, և գուշակեք, թե ինչ հաստատության է վերածվել այս հաստատությունը Մանվել Գրիգորյանին անցնելուց հետո՝ գիշերային ակումբի: Այո՛, դերձակներին ու կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները»: Պատգամավորը հարցադրում է արել, թե ինչու Մեսրոպ Մանուկյանն այն ժամանակ չի բարձրաձայնել այս խնդիրների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

