Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
Հասարակություն
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 11 միլիոն 186 հազար դրամ: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ Արագածոտնի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:
Ըստ դատախազության՝ ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

