Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում Վաշինգտոնը նոր՝ կոշտ հարված կհասցնի Իրանին, գրում է CNN-ը։

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ Թեհրանի հետ «շատ լավ բանակցություններ» են ընթանում, սակայն զգուշացրել է, որ եթե Իրանը հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից, ապա կրկին կվերադառնան հարվածներին։

«Նեղուցը շատ շուտով կբացվի, կամ նրանք շատ ուժեղ հարված կստանան։ Եթե նրանք կրկին նահանջեն, շատ ուժեղ հարված կստանան։ Նրանք դա գիտեն։ Ես ընտրություն չունեմ»,- հայտարարել է նա։

Թրամփն ասել է, որ իր առաջին ընտրությունը հարձակումների վերսկսումը չէ, այլ դիվանագիտական ​​համաձայնագրի հետապնդումը․ «Մենք նրանց շատ, շատ ուժեղ հարված ենք հասցրել։ Բայց ծանր հարվածը դեռ առջևում է, և հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի այն օգտագործել»։

Իրանը հերքել է, որ ուղիղ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ։ Փոխարենը Թեհրանը հայտարարել է, որ աշխատում է Օմանի հետ նեղուցի վերաբացման պայմանավորվածության շուրջ։

Միջնորդները հույս ունեն, որ նեղուցի վերաբացումից հետո ԱՄՆ-ն և Իրանը կարող են վերսկսել միջուկային բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի