Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի լույս 5-ի գիշերը հարվածել են Տուլայի մարզի Wildberries-ի տեսակավորման կենտրոնին, հայտնել են տեղական իշխանությունները և ընկերության մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։

Պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Astra-ի տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել Ալեքսինի լոգիստիկ կենտրոնում։ Wildberries-ը հայտարարել է, որ պահեստի աշխատակիցները տարհանվել են։

Նահանգապետ Դմիտրի Միլյաևի խոսքով՝ ռուսական ուժերը գիշերը Տուլայի մարզի վրա ոչնչացրել են ուկրաինական 107 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով վնասվել են Վենևսկի շրջանում երկու բնակելի շենքեր, ինչպես նաև Նովոմոսկովսկում և Ուզլովսկի շրջանում երկու «արդյունաբերական օբյեկտներ»։ Նա  չի նշել, թե որոնք են այդ օբյեկտները։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է։ Միլյաևի հայտարարությունից պարզ չէ՝ արդյո՞ք այդ անձը վիրավորվել է Wildberries-ի պահեստի վրա հարձակման ժամանակ։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի լույս 5-ի գիշերը ՀՕՊ համակարգերը ՌԴ շրջանների, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 475 անօդաչու թռչող սարք։

Հուլիսի կեսերից ի վեր Ուկրաինան հարվածներ է հասցրել Wildberries-ի ավելի քան 20 պահեստների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի