Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր Ազգային ժողովը 63 կողմ և 28 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին:

«Շնորհակալ եմ վստահության համար»,-իր տեղը զբաղեցնելով ասաց Կոնջորյանը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ հայտնել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ նախորդ գումարումներում պատգամավորական որակյալ գործունեությանը, փաստարկված հակադարձել ընդդիմադիր գործընկերների ելույթներում հնչած տեսակետներին։

«Այս երկու օրերի քննարկումն ինձ մոտ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ և ասելիք չունեն։ Ամեն ինչ՝ իմ թեկնածության, ինձ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ՝ իմ գործունեության վերաբերյալ»,- եզրափակիչ ելույթում ընդգծել է Հայկ Կոնջորյանը։