ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Ազգային ժողովի նիստերի դահլիճում հերթական լարված միջադեպն է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև: Իրավիճակը սրվել է այն պահին, երբ Էդգար Ղազարյանը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Վահագն Ալեքսանյանի ընտրության ժամանակ դադար է տվել՝ նշելով, թե փորձում է «ձևակերպել» իր միտքը:

Արձագանքելով Ղազարյանի լռությանը՝ Ռուբինյանը հրահանգել է անջատել խոսափողը։ ԱԺ փոխնախագահը կոշտ է արձագանքել դահլիճից հնչող դժգոհություններին՝ հայտարարելով. «Ազգային ժողովի նիստերի դահլիճը կրկես չի՛»։

Մեսրոպ Մանուկյանը փորձել է միջամտել՝ հայտարարելով, որ իր հարցի իրավունքը զիջում է Էդգար Ղազարյանին: Սակայն Ռուբինյանը մերժել է այս առաջարկը՝ պարզաբանելով. «Դուք չեք կարող զիջել իրավունք» և խոսքը փոխանցել է հաջորդ հերթագրվածին՝ Լևոն Քոչարյանին:

Լևոն Քոչարյանն իր հերթին քննադատել է նիստը նախագահողի վարքագիծը՝ այն որակելով սխալ:

«Կարելի՞ է, ժողովո՛ւրդ, այսքան խոսում եք բարեկրթությունից… Մարդը մտքերն է հավաքում, ուզում է ձևակերպի, ասենք՝ իրականում սա ճիշտ բան չեք անում»,- դիմելով մեծամասնությանը՝ ասել է Քոչարյանը։ Նա նաև հարց է ուղղել Վահագն Ալեքսանյանին՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք վերջինս համաձայն է նման գործելաոճի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան