Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար

Լուրեր

04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
Բոլորը

Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը մշակել և «Открытые НПА» պորտալում հրապարակել է որոշման նախագիծ, որը նախատեսում է օտարերկրացիների համար վճարովի էլեկտրոնային մուտքի թույլտվությունների տրամադրում։ Թույլտվությունը ստանալու արժեքը դեռևս պարզ չէ, գրում է Meduza-ն։

Որոշման նախագծում նշվում է, որ «վճարների տարբերակումը» թույլ կտա կուտակել միջոցներ թվային ենթակառուցվածքների պահպանման և անձնական տվյալների պաշտպանության համար, սակայն ակնկալվող գումարները չեն նշվում: Վճարովի էլեկտրոնային թույլտվությունների ներդրումը նախատեսված է 2026 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր։

«Digital Business»-ը նշում է, որ նախագծում չեն նշվում օտարերկրացիների այն կատեգորիաները, որոնք պետք է ստանան մուտքի թույլտվություն, ուստի «վաղաժամ» է ասել, որ սա կվերաբերի բոլորին։

Գերատեսչության նախագիծը մշակվել է միգրացիոն վերահսկողության արդիականացման և թվայնացման վերաբերյալ նախագահի հրահանգի համաձայն։ Հունիսին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել էր միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որն ամրագրել է էլեկտրոնային մուտքի թույլտվությունների ներդրման հնարավորությունը։ Փաստաթուղթը քննարկման փուլում կմնա մինչև օգոստոսի 17-ը։

Ղազախստանը, ուր ռուսաստանցիները կարող են մուտք գործել առանց վիզայի կամ որևէ թույլտվության, պատերազմի և զորահավաքի սկսվելուց հետո դարձել է զանգվածային արտագաղթի վայր։ Վեց ամսվա ընթացքում երկրում 90 օր անցկացնելուց հետո անհրաժեշտ է ստանալ ժամանակավոր բնակության թույլտվություն։

Վերջերս իրավապաշտպաններն ավելի ու ավելի հաճախ են զգուշացնում, որ Ղազախստանն անվտանգ վայր չէ. Ռուսաստանի դիմումով արտաքսման դեպքերը հաճախակի են դարձել, ռուսաստանցիներին սկսել են նաև հարցաքննության կանչել կեղծ ժամանակավոր բնակության թույլտվությունների հետ կապված քրեական գործերով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի