Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

«Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից բացառի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ բանակցություններից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամո նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը, համագործակցության այլ ոլորտներ։

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Դա (փաստաթղթի ստորագրումը) հնարավոր է այն դեպքում, եթե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառվեն Հայաստանի Սահմանադրությունից»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտարարել է, թե Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները Հայաստանի հետ տրանսպորտային և հաղորդակցական կապերը բացելու հարցում։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառվել է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ փաստաթղթում։ Բայրամովը հայտնել է, որ տրանսպորտային և հաղորդակցության գծերի բացման աշխատանքները շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։

«Մենք ակնկալում ենք, որ նախապատրաստական ​​փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանն իր մասը մեծ մասամբ ավարտել է։ Որոշակի աշխատանքներ պետք է կատարվեն  նաև Հայաստանի տարածքում»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ TRIPP նախագիծը շատ կարևոր է տարածաշրջանի համար, և Ադրբեջանը ԱՄՆ-ից պարբերաբար տեղեկություններ է ստանում գործընթացի ընթացքի վերաբերյալ։

Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի վերականգնումը զգալիորեն կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը․ «Այս նախագծերի իրականացումը ոչ միայն կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև կապը, այլև կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։ Սա օգտակար կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի համար»։

Նա նշել է, որ այս բոլոր գործընթացները զգալի արդյունքներ են խոստանում տարածաշրջանի համար։

«Արդեն իրականացվում է նավթամթերքի մատակարարում Ադրբեջանից Հայաստան։ Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում կարելի է ընդլայնել առևտուրը։ Շուրջ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել մոտ 60,000 տոննա բեռ և 20,000 տոննա նավթամթերք»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։

Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, ըստ նրա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս․ «Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ երկկողմ ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում: Ձեռք բերված արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի