Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Իրանը պատրաստ էր հարձակվել Ուկրաինայի երեք օբյեկտների վրա՝ հուլիսի վերջին Կասպից ծովում առևտրային նավերից մեկի վրա հարձակման մեղադրանքի պատճառով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV-ն, որին վկայակոչում է CNN-ը։

«Մենք պատրաստ էինք հարձակվել Ուկրաինայի երեք տարածքների վրա։ Բայց այն բանից հետո, երբ նրանք պնդեցին, որ դա սխալ է եղել, մենք դադարեցրինք մեր արձագանքը՝ նրանց պնդումը քննելու համար»,- ասել է Մոհսեն Ռեզային իրանական պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Անցյալ շաբաթ Թեհրանը Կիևին մեղադրել էր երկաթ տեղափոխող իրանական առևտրային նավին հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, երեքը՝ վիրավորվել։ Կիևը հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կասպից ծովում ռազմական բեռներ տեղափոխող երկու ռուսական նավերի վրա։

Իրանցի պաշտոնյաները զգուշացրել էին հակադարձ գործողությունների մասին, սակայն լարվածությունը մեղմացել էր երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների միջև հեռախոսազրույցից հետո, որից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել էր, թե իր ուկրաինացի գործընկերը վստահեցրել է իրեն, որ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել։

«Նույնիսկ եթե դա սխալ է եղել, այն դեռևս պահանջում է փոխհատուցում»,- հավելել է Ռեզային։

Նա նաև ասել է, որ Իրանը կենտրոնացած է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունների վրա, այլ ոչ թե Միացյալ Նահանգների։

«Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան ուժերը կորուստներ կունենան»,- ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը «պետք է փոխի իր վարքագիծը և կատարի իր պարտավորությունները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի