«Սիրո և համերաշխության հեղափոխությունը չենք նվաստացնի՝ եղունգներով ու ատամներով իշխանությունը պահելու միջոցով»․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ծաղկահովիտ գյուղում քարոզարշավի ժամանակ  հայտարարեց, որ  իրենց քաղաքականության օրակարգի թիվ մեկ հարցը տնտեսական հեղափոխությունն է։

Մենք իրականացրել ենք քաղաքական հեղափոխություն, եկել է հերթը, որ միասին իրականացնենք տնտեսական հեղափոխություն։ Դա իրականացնելու համար ենք մենք ձեզնից մանդատ ուզում, վստահության քվե ուզում։  Իհարկե, պետք է ընդունենք նաև, որ արտահերթ ընտրություններ էլ կան, բայց առաջիկայում մեր անելիքների շուրջ ճշգրիտ լինելու համար մեր պայմանավորվածությունը պետք է լինի հետևյալը, որ մեր Կառավարությունը ձեր քվեն ստանալուց հետո պետք է հնարավորություն ունենա հինգ տարի իրականացնել էս նախընտրական ծրագիրը, ապա նորից պետք է լինեն ընտրություններ, և հինգ տարի հետո դուք հնարավորություն եք ունենալու կամ պահպանել, կամ փոխել կառավարությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Վերջինս նշեց, որ բացառված է, որ իրենք ոտնձգություն թույլ տան ՀՀ քաղաքացու կատարած ընտրության նկատմամբ:

«Մենք երբեք ինքներս մեզ չենք նվաստացնի և մեր սիրո ու համերաշխության հեղափոխությունը չենք նվաստացնի՝ եղունգներով ու ատամներով իշխանությունը պահելու միջոցով։ Դուք եք որոշում, ժողովո՛ւրդ՝ էսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է միայն ձեզ։ Դուք քվեարկելու եք և որոշում եք կայացնելու։ Սա բացառիկ իրավիճակ է ՀՀ-ում, ես հույս ունեմ, որ էս պատմական իրավիճակին ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն կզգա, ոչ միայն կարձանագրի, այլ լիարժեք կկատարի իր պատմական առաքելությունը»,- ասաց Փաշինյանը։