Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, գեներալ Վալերի Զալուժնին կասկած է հայտնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հեռանկարների կապակցությամբ և որպես Կիևի այլընտրանք՝ նշել է ի հայտ եկող այլ պաշտպանական դաշինքներին միանալու տարբերակը։ Զալուժնին այս հայտարարություններն արել է Ուկրաինայի դեսպանների ընդհանուր ժողովում, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, հայտնում է «Европейская правд»-ն, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրման քննարկման ժամանակ Զալուժնիին խնդրել են մեկնաբանել Կիևի գործընկերությունը Միացյալ արշավախմբային ուժերի (Joint Expeditionary Force, JEF) հետ, որը 10 սկանդինավյան երկրների կողմից ստեղծված կոալիցիա է՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: Պատասխանելու ընթացքում Զալուժնին նաև անդրադարձել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։

«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն: Շուրջ 12 տարի ես անձամբ աշխատել եմ, որպեսզի մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները: Եվ ամեն տարի հեքիաթներ եմ լսել այն մասին, թե ուր որ է՝ կմիանանք ՆԱՏՕ-ին: Ցավոք, մենք երբեք չենք միանա»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը:

Զալուժնիի խոսքով՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության խոչընդոտն այն է, որ «անհնար է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի դոկտրիններով առաջնորդվող կազմակերպությանը՝ այնպիսի զարգացման մակարդակով, ինչպիսին ունեն Ուկրաինայի զինված ուժերը»: Նա, սակայն, չի կարծում, որ ՆԱՏՕ-ն շուտով կփոխի իր մոտեցումը ներքին կազմակերպման հարցում։

«ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, կմնա  այն տեսքով, ինչպիսին կա։ Եվ Ուկրաինային 12 տարի կպահանջվի՝ հասնելու այն չափանիշներին, որոնց պետք է հասնել՝ Ռուսաստանի Դաշնության մակարդակի նույնիսկ կեսին հավասարվելու համար»,- հայտարարել է Զալուժնին։

Չնայած այս գնահատականին՝ նախկին զինվորականն ու դիվանագետը խոստովանել է, որ «Ուկրաինային անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, որոնք ՆԱՏՕ-ի երկրներն այսօր դեռ ունեն», այդ թվում՝ հրթիռային պաշտպանության ոլորտում։ Ինչպես նախկինում նշել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ սա վերաբերում է, օրինակ, ամերիկյան Patriot հրթիռային համակարգերին. դրանց համար հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան ավելի դժվարությամբ է հետ մղում ռուսական հրթիռային հարձակումները։

Զալուժնին երկրի մասնակցությունը նոր ի հայտ եկող պաշտպանական դաշինքներին, ինչպիսին է JEF-ը, տեսնում է որպես Ուկրաինայի անվտանգության ապահովման այլընտրանք:

«Ուկրաինան կապված կլինի դաշինքների ու միավորումների, որոնք, ըստ երևույթին, կձևավորվեն։ Ամենայն հավանականությամբ, սա կլինի եվրոպական ռազմական-անվտանգության բլոկ»,- հայտարարել է նա։

JEF-ը ստեղծվել է 2015 թվականին: Մեծ Բրիտանիայի գլխավորած այս կոալիցիայում ներառված են Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Շվեդիան և Նորվեգիան: Կոալիցիայի հայտարարված նպատակն է՝ ապահովել անվտանգությունը Հյուսիսային Եվրոպայում, ներառյալ Բալթյան և Արկտիկական տարածաշրջանները։

2025 թվականի դեկտեմբերին Ուկրաինան ստացել է JEF-ի ընդլայնված գործընկերոջ կարգավիճակ: Կոալիցիան համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ ծովում Ռուսաստանին զսպելու հարցում, նաև հայտարարել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին:

Զալուժնին ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան, իր խոսքով, չի աշխատում Միացյալ ուժերին լիարժեք միանալու ուղղությամբ։ Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը նշել է, որ կոալիցիայի հրամանատարական կառույցները «թույլ» են և «դեռևս այն մակարդակի չեն, որ կարողանանք ասել, որ դրանք մեզ հարմար են»։ Միացյալ ուժերի կազմակերպչական կառուցվածքը ներկայում չի ներառում կոլեկտիվ պաշտպանության պարտավորություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի