Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ռուսական զորքերն օգոստոսի լույս 4-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 136  հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական զորքերը խոցել են 117-ը։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Սումիի մարզ

Սումիում զոհվել են երկու աղջիկ (5 և 10 տարեկան) և մեկ տարեց կին։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է, որ ռուսական ուժերը վեց ուղղորդվող ռումբ են նետել քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

«Երեխաների մարմինները դուրս են բերվել իրենց տան փլատակներից։ Ծանր գիշեր էր՝ սարսափելի հետևանքներով։ Բնակելի շենքերը և ոչ բնակելի կառույցներն ավերվել ու վնասվել են»,- նշել է նա։

Եվս չորս մարդ դիմել է բժշկական օգնության։ Հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Դնեպրոպետրովսկի մարզ

Պավլոգրադի մարզում, ըստ մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի, ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, վնասվել են մասնավոր տներ: Նիկոպոլի շրջանում վնասվել է բազմահարկ շենք:

Օդեսայի մարզ

Երկու մարդ վիրավորվել է Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքում մասնավոր տան վրա ռուսական օդային հարվածի հետևանքով, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Նիկոլաևի մարզ

Նիկոլաևում 89-ամյա կին է զոհվել, յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 և 12 տարեկան աղջիկներ։ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ ավերվել է երկու մասնավոր տուն, վնասվել է ևս յոթ տուն, մեկ մեքենա, երեք բազմաբնակարան շենքերի ապակիներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի