Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հայտնել է, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դիմումում ներկայացրել է որոշման պատճառները, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում առկա համակարգային խնդիրները։

«Այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ, որում ներկայացրել եմ այդ որոշման պատճառները, ինչպես նաև իմ պաշտոնավարման ընթացքում առկա համակարգային խնդիրները, որոնց հետևանքով փաստացի անհնար է դարձել նախարարի խորհրդականի պաշտոնից բխող լիազորությունների լիարժեք իրականացումը։

Միտումնավոր աշխատանքային մեկուսացման պայմաններում անհնար է արդյունավետ ծառայել այն նպատակներին, որոնց համար ստանձնել էի այդ պատասխանատվությունը։ Եթե որևէ մեկին հետաքրքրում է իրական պատկերը և իմ որոշման հիմքերը, կարող է ծանոթանալ նախարարին ներկայացված իմ պաշտոնական դիմում-զեկուցագրին։

Շնորհակալություն եմ հայտնում նախարարության բոլոր այն գործընկերներին, որոնց հետ ունեցել եմ պատիվ աշխատելու և շփվելու: Իմ պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, որոնց ճանաչեցի, որոնց հետ ձևավորվեցին մասնագիտական ու մարդկային հարաբերություններ, և որոնց հետ մեզ միավորեցին գաղափարներն ու պետական շահին ծառայելու ձգտումը։ Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժանապատիվ աշխատանքն ու սկզբունքներին հավատարիմ մնալը՝ մնայուն։

Առաջիկայում կանդրադառնամ այն խնդիրներին, որոնք, իմ համոզմամբ, անհետաձգելի կարգավորման կարիք ունեն։ Եթե դրանք հնարավոր չեղավ լուծել ի պաշտոնե, կփորձենք դրանց լուծմանը նպաստել հասարակական հիմունքներով՝ ի շահ պետության, ոլորտի զարգացման և բոլոր շահառուների։»,- գրել է Արման Անտոնյանը։